Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա

Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, Ռուսաստանի Դաշնությունը նրանց ապաստան է տրամադրել, «ՏԱՍՍ»-ին և «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Կրեմլի աղբյուրը։

«Սիրիայի նախագահ Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, հումանիտար նկատառումներից ելնելով՝ Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել», – ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին։

«Կոալիցիան հաստատում է, որ աշխատում է անցումային կառավարության ձևավորման վրա՝ առանց բացառության բոլոր ազգային ուժերի մասնակցությամբ»,- ասվում է X-ում հրապարակած հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 8-ի առավոտյան ապստամբ խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համա, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել