46-ամյա հայրը կասկածվում է իր անչափահաս դստեր նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ․ ՔԿ-ում հաղորդում է ստացվել

Համացանցում այսօր տեղեկություններ են ստացվել, որ 46-ամյա հայրը կասկածվում է իր անչափահաս դստեր նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ։

Iravaban.net-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նման հաղորդում է ստացվել, և այս պահին քրեական վարույթ նախաձեռնելու հարցն է քննարկվում։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Ըստ հրապարակված տեղեկության՝ վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից իր կամքին հակառակ Երևանի 46-ամյա  բնակիչ Սարգիս Թ.-ն իր անչափահաս դստերը տարել է իր տուն, կապել ձեռքերը և սեռական բռնության ենթարկել։  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել