Համացանցում այսօր տեղեկություններ են ստացվել, որ 46-ամյա հայրը կասկածվում է իր անչափահաս դստեր նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ։
Iravaban.net-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նման հաղորդում է ստացվել, և այս պահին քրեական վարույթ նախաձեռնելու հարցն է քննարկվում։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Ըստ հրապարակված տեղեկության՝ վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից իր կամքին հակառակ Երևանի 46-ամյա բնակիչ Սարգիս Թ.-ն իր անչափահաս դստերը տարել է իր տուն, կապել ձեռքերը և սեռական բռնության ենթարկել։