Կրասնոյարսկի երկրամասի Ուժուրսկի շրջանի Ուշկանկա գյուղում խոզերը հոշոտել են 17-ամյա աղջկան, երբ նա գնացել է անասուններին կերակրելու, РБК-ի փոխանցմամբ՝ հայտնում է շրջանի դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ այդ ժամանակ նրա ծնողները Կրասնոյարսկում են եղել։ Մահացած դեռահասի ընկերը աղջկան հայտնաբերել է «ընտանի խոզերի և խոշոր եղջերավոր անասունների կերամանի մեջ՝ գլխին և մարմնին կենդանիների հարձակման հետևանքով առաջացած վերքերով»։ Այնուհետև նա օգնության է կանչել հարևաններին, և «դեպքի վայր ժամանած բժիշկները հաստատել են աղջկա մահը»։
Նշվում է, որ մահվան ստույգ պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում։