Անգլիայում և Ուելսում արդարադատության համակարգը չի ծառայում ընտանեկան և սեռական բռնության ենթարկված զոհերին պաշտպանելու նպատակներին: Այս մասին հայտնել է նախկին գլխավոր դատախազ Սեռ Քեյր Սթարմերը BBC-ի «Hardtalk» ծրագրիշրջանականերում տված հարցազրույցի ժամանակ:
Ըստ Քեյր Սթարմերի՝ որքան խոցելի է զոհը, այնքան ավելի անկարող է քրեական համակարգը պաշտպանելու նրան: Համակարգինկատմամբ հավատի բացակայությունը նշանակում է, որ ընտանեկան և սեռական բռնության բավականին շատ զոհեր ուղղակիորենխուսափում են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին:
Նախկին դատախազը նաև նշել է համակարգի ծախսերը կրճատելու մասին՝ ասելով, որ միակ միջոցը կլինի համակարգի կառավարմանձևի փոփոխությունը՝ օրինակ կրճատելով դատարաններ ուղարկվող գործերի թիվը:
© BBC.com