Թուրքիայի 15 նահանգային ոստկանապետեր հեռացվել են աշխատանքից

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը թոշակի է ուղարկել մարզային 15 ոտսիկանական բաժանմունքների պետերին և Ոստկանության ազգային վարչության պետի տեղակալին: Ազատվածների մեջ են Անկարայի և Իզմիրի նահանգային ոստիկանության մարմինների ղեկավարները: Այս մասին հայտնում է lenta.ru –ն` հղում անելով The Hurriyet Daily News թերթին:

Հրատարակության հաղորդմամբ իրենց գրաված պաշտոններից զրկվել են երկրի առավել խիտ բնակեցված և տնտեսապես զարգացած տարածաշրջանների՝ այդ թվում Անթալիայի, Էրզրումի, Գազիանթափայի, Սամսունի և Տրաբզոնի ոստիկանության ղեկավարները:

Ազատման պատճառների մասին պաշտոնապես չի տեղեկացվում, սակայն թերթը և միջազգային տեղեկատվական գործակալությունները, մասնավորապես Agence France-Presse-ը, դա կապում են կոռուպցիոն սկանդալի հետ, որի արդյունքում կառավարության երեք անդամներ, այդ թվումԷկոնոմիկայի և ներքին գործերի նախարարները հրաժարական տվեցին:

The Hurriyet Daily News-ը հիշեցնում է, որ հունվարի 7-ին Իզմիրում անցկացված խուզարկությունների ժամանակ ձերբակալվել են պետական երկաթուղային ընկերության ենթակայության տակ գտնվող նավահանգստի վարչության բարձրաստիճան աշխատակիցներ:

Ոստիկանների մասսայական հրաժարականները շարունակվում են 2013 թվականի վերջից, երբ հակակոռուպցիոն հետաքննության արդյունքում մի քանի տասնյակ ազդեցիկ պաշտոնյաների/չինովնիկների և գործարարների դեմ յուրացումների և կաշառք ստանալու մեղադրանքներ ներկայացվեցին: Ձերբակալվեցին նաև երեք նախարարների որդիներ, որոնք ստիպված եղան հրաժարականի դիմումներ գրել:

Ավելի վաղ հաղորդվել էր Ստամբուլի ոստկանության պետի հրաժարականի մասին, որը հետաքննության նախաձեռնողներից մեկն էր: Հունվարի 7-ին հայտնի դարձավ 350 ոստկանների, այդ թվում բարձրաստիճան ոստիկանների, միաժամանակյա ազատման մասին:

 

Լուսանկարը` lenta.ru

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել