Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքները, համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ միջուկային զենք կիրառելու որոշումը կայացնում է ՌԴ նախագահը։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ նոյեմբերի 19-ից։
Սեպտեմբերին Պուտինը հայտարարել էր, որ փաստաթղթում երկու հիմնական փոփոխություն է կատարվելու.
- ՌԴ-ի և նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային երկրի կողմից միջուկային պետության աջակցությամբ կդիտարկվի որպես համատեղ հարձակում,
- ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել իր և Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում,
- Միջուկային զենքի կիրառման պայմանների թվում է ՌԴ դեմ բալիստիկ հրթիռների արձակումը: