ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 3 նոր հրամանագիր է ստորագրել Ալբերտ Գագիկի Աբգարյանին, Աիդա Վարդգեսի Ասատրյանին, Մերի Իլյիչի Հարությունյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
- «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի առաջատար մասնագետ Ալբերտ Գագիկի Աբգարյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
- Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի վարիչ Աիդա Վարդգեսի Ասատրյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
- Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Իլյիչի Հարությունյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- ասվում է հրամանագրերում: