«Ինչպես գիտենք՝ Գյումրիում մոտ 2 շաբաթ առաջ, կառավարող «Բալասանյան» դաշինքը հրաժարվեց իր մանդատներից, հրաժարական տվեց համայնքի ղեկավարը, և այդ օրվանից փաստացի Հանրապետության 2-րդ քաղաքում կառավարման ճգնաժամ է տիրում»,- այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում թեմային անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը։
Պատգամավորի խոսքով՝ դրանցից առաջացել են տարբեր լուրջ խնդիրներ, որոնցից ամենակարևորը Գյումրու համայնքապետարանի ու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցների աշխատավարձ չստանալն է․ «Խոսքը մոտ 2000 և ավելի անձանց մասին է»:
Փաշինյանի խոսքով՝ Գյումրիում տեղի ունեցածը քաղաքական անպատասխանատվություն է․ «Այսօր Գյումրիում չկա որևէ ղեկավար պաշտոնյա, նույնիսկ՝ պաշտոնակատար»։
Մանրամասները՝ տեսանյութում։