«ՀՀ զինված ուժերը դարձել են Հնդկաստանի ռազմաարդյուանաբերության գովազդային վահանակը»․ Պապիկյանը զայրացավ Մանուկյանի ելույթից

«Որոշեցի անցնող տարիների մի «թունդ» ընդդիմադիրի ելույթները տեսնեմ, գուցե օգտվեմ, շատ ժամանակ չխլի, որպեսզի իմ ելույթը պատրաստեմ։

Սկսեցի 2012 թվից․ բյուջեի քննարկում, 14 նոյեմբեր, ԱԺ այս ամբիոն։ Պատմության մեջ առաջին անգամ 2013 թվականի բյուջեով արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ հատկացումները գերազանցել է 400 միլիոն դրամը և նախատեսվում է այդ նպատակի համար հատկացնել 418 միլիոն դրամ։ Սա խայտառակություն էր գնահատվում,-այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«2025 թվանակի բյուջե․ արտաքին պարտքի սպասարկման համար՝ մեկ միլիարդ դոլար»,-հավելեց պատգամավորը։

Նա հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ Կառավարությունը չի հենվում ներքին ռեսուրսների վրա։

Մանուկյանը իր ելույթի ընթացքում անդրադարձավ նաև Սուրեն Պապիկյանին։ Մեջբերեց ՊՆ նախարարի խոսքերը, երբ նա ասել է, որ ԶՈՒ զարգացման ռազմավարությունը վերջապես հաստատվել է Անվտանգության խորհրդում․ «2022 թվին այդ ռազմավարության մեջ որոշ բաներ Սուրեն Պապիկյանի «դուրը չէին եկել», հետ էին տվել, որ լրամշակեին։

Շատ է խոսվում սպառազինության մասին։ Ամեն անգամ կռվում եմ ՊՆ պաշտոնյաների հետ, ռազմական ոլորտը, զենքի վաճառքը գաղտնիություն է պահանջում։ ՀՀ զինված ուժերը դարձել են Հնդկաստանի ռազմաարդյուանաբերության գովազդային վահանակը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել