Ամանորյա յուրահատուկ ի՞նչ ուտեստ է պատրաստում նոտար Մարինե Մանուկյանը

Նոտար Մարինե Մանուկյանը փոքր ժամանակ Ձմեռ պապիկին նամակ չի գրել: Նրա խոսքով` այն ժամանակ նամակը մինչև Լապլանդիա չէր հասնում:

«Երբ փոքր էի, Ձմեռ պապիկը չէր սպասում նամակներիս, գալիս էր առանց նախապայմանների», –Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց նա:

Մարինե Մանուկյանի խոսքով` ավանդույթ դարձած սովորություն ունեն. որտեղ էլ լինեն, աշխատում են իրենց մեծ ընտանիքով միասին դիմավորել Նոր տարին ու ամեն տարի Ամանորին պարտադիր փորձում է մի նոր բան պատրաստել. «Բայց կա մի ճաշատեսակ, որը երևի թե միայն մեր ընտանիքում կգտնեք, և այն էլ միայն Ամանորին: Դա պապիցս եկած մեր ավանդական Մշո դոլման է, որը պատրաստվում է կտրատած հորթի մսից: Անչափ համեղ է»:

Եթե նոտարը փոքր ժամանակ Ձմեռ պապիկին նամակ չի գրել` մտածելով, որ այն մինչև Լապլանդիա չի հասնի, ապա նրա որդին դեռ մտածում է` WhatsApp-ով նամակ գրի Ձմեռ պապիկին, թե Skype-ով:

 

Լուսանկարը` Մարինե Մանուկյանի անձնական արխիվից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել