ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա զոհ

Նոյեմբերի 12-ին, ժամը 14:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցի վերջնամասում բախվել են Mercedes-Benz (վարորդ` Գ. Մ., ծնված 1975 թ․) և GAZ (վարորդ՝ Ս. Լ., ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները. Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել, վերջինիս վարորդը տեղում մահացել է. դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 4 մետր հեռավորության վրա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին, մարվել՝ 15:15-ին։ Այրվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել