«Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը»,-այս մասին գրառում է կատարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։
«Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։
Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»,-հավելել է վարչական շրջանի ղեկավարը։
Հիշեցնենք՝ իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
Ըստ այդմ կան ձերբակալվածներ։ Ձերբակալված 4 անձից 3-ը պաշտոնատար անձ է։