Ռոբոտաշինության ծրագիր՝ Երևանի համայնքային մանկապարտեզներում

Համայնքային 10 մանկապարտեզներում Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ ներդրել է ռոբոտաշինության ծրագիր:

Հայտնում են Երևանի քաղաքապետարանից. «Սիրված լեգոները փոքրիկների ձեռքում ստանում են «կենդանություն», շարժվում ու ձայներ հանում:

Այս նախագիծը նախադպրոցական տարիքում ոչ միայն զարգացնում է երեխաների մտածողությունը, այլև կրթությունը դարձնում է առավել հետաքրքիր, թիմային, ստեղծագործական ու ինքնատիպ:

Փորձնական ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը և կներդրվի համայնքային բոլոր մանկապարտեզներում»:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել