Ըստ նախնական տվյալների՝ Դոնալդ Թրամփը հաղթում է ԱՄՆ նախագահական ընտրություններում

AP-ի նախնական տվյալների համաձայն՝ Թրամփը ստանում է 230 ընտրական ձայն, Քամալա Հարիսը՝ 210։ Քվեարկությունը դեռ շարունակվում է, սակայն The New York Times համակարգչային մոդելը կանխատեսում է Թրամփի հաղթանակը։

Թրամփն առաջատար է բոլոր յոթ «չկողմնորոշվող» նահանգներում՝ Ջորջիա, Փենսիլվանիա, Միչիգան, Վիսկոնսին, Արիզոնա, Նևադա և Հյուսիսային Կարոլինա (այստեղ, դատելով արդյունքներից, նա արդեն հաղթել է)։

Թրամփի շտաբում տոնական մթնոլորտ է. Հարիսի շտաբը հանգիստ է, բայց նա ինքն է իր գործընկերներին ուղղված նամակում ասել, որ մնում է լավատես և չի ակնկալում ձայների արագ հաշվարկ, գրում է CNN-ը։

Bitcoin-ը թարմացրել է իր պատմական ռեկորդը ընտրությունների ֆոնին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թրամփը հաղթել է նաև երկրորդ «չկողմոնորոշվող» նահանգում՝ Ջորջիայում։

Այսպիսով, նա արդեն հավաքում է 246 ընտրական ձայն (ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է 270): Քամալա Հարիսն ունի 187 ձայն։

CNN-ի տվյալներով՝ փակվել են վերջին ընտրատեղամասերը, և քվեարկությունն ավարտվել է։ Ձայների հաշվարկը շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել