Հանրապետական թեկնածուն քվեարկել է Ֆլորիդայում։ Նա իր կնոջ՝ Մելանյայի հետ այցելել է Փալմ Բիչ և զրուցել լրագրողների հետ:
Թրամփն ասել է, որ իր համար «մեծ պատիվ է» իմանալ, որ որոշ նահանգներում ընտրատեղամասերից դուրս երկար հերթեր են եղել, գրում է CNN-ը։
Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նախկին նախագահն ասել է, որ «շատ վստահ է», որ կհաղթի ընտրություններում․ «Ես ինձ շատ վստահ եմ զգում, լսում եմ, որ մենք ամենուր լավ ենք գործում»:
Նա հավելել է, որ սա «լավագույնն» էր իր անցկացրած երեք արշավներից: