Հատուկ քննչական ծառայության վարույթում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննիչի կողմից քաղաքացի Ե. Խ.-ին սպանության սպառնալիք տալու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 137 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ քաղաքացի Ե. Խ.-ն 2013թ. հոկտեմբերի 17-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2012 թվականի մարտի 24-ին որդուն պատկանող՝ Երևան քաղաքում գտնվող բնակարանը վարձակալության պայմանագրով երեք տարի ժամկետով հանձնել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննիչի եղբորը՝ Ա. Կ.-ին:
2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին վերջիններիս տեղեկացրել է պայմանագիրը խզելու իր նպատակի մասին, սակայն ոստիկանության աշխատակիցը, սպանության սպառնալիքներ տալով, հրաժարվել էր ազատել բնակարանը: