«Առաջիկայում կողմերը պաշտոնապես կծանուցեն միմյանց՝ կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ»․ Արարատ Միրզոյան

«2024 թվականին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեսանյունից ունեցել ենք շատ շոշափելի արդյունք»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին՝ 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ըստ էության, առաջիկայում կողմերը պաշտոնապես կծանուցեն միմյանց՝ կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, որից հետո արդեն 2024 թվականի այս մնացած ժամանակահատվածում և 2025 թվականին մենք, որևէ բան այս պահին խանգարող ինձ չի երևում, սահմանազատման աշխատանքները կշարունակենք։

Բնականաբար, որքան արագ և արդյունավեը, այնքան լավ։ Իհարկե, հաջորդ կարևոր ուղղությունը, որի շուրջ ջանքեր են գործադրվել մեր կողմից, դա Խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ուղղությամբ է։ Մեր վերջին առաջարկը եղել է գործընթացը արագացնելու, հնարավորինս շուտ արդյունք ունենալու համար, բոլոր հնարավոր առաջարկները, որոնց շուտ չկա փոխադարձ համաձայնություն՝ դուրս թողնել տեքստից, որոնք համաձայնեցված են՝ տանել ստորագրման»,-հավելեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել