Կոռուպցիայի ընկալման ինդեքսով 177 երկրների մեջ 172-րդ տեղը զբաղեցնող Լիբիան զգալի խնդիրներ ունի:
Լինելով ֆինանսների նախարարության գլխավոր հակակոռուպցիոն պաշտոնյա` իրավաբան Տարիք ալ Վալիդը գլխավորում է կոռուպցիայի դեմ պայքարի 200 հոգանոց թիմը:
Այս մասին տեղեկացնում է Global Legal Post-ը: Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար նշանակված իրավաբանը ունի ավելի շատ հնարավորություններ, քան նախորդները:
Financial Times-ի հետ հարցազրույցի ժամանակ, Տարիք ալ Վալիդը ասել է. «Նախարարությունում իմ ստանձնած պաշտոնով ես չեմ կարող պայքարել կոռուպցիայի դեմ: Ես դա անում եմ այլ ձևերով: Ես գրում եմ բողոքները ու դրանք տալիս եմ այլ կազմակերպությունների, որպեսզի հրապարակեն ու որպես զենք օգտագործեն: Ես չեմ ներկայանում որպես այդ ամենի հեղինակ»:
Պարոն Վալիդը նկարագրել է կոռուպցիայի դեմ պայքարի տեսակները, որոնցով նա զբաղվում է: Օրինակ, երբ գործարարները ստանում են դրամաշնորհներ՝ ուսուցում տրամադրելու համար:
Իրավաբան.net