Որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները

Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը սկսվում է կրծքագեղձի բջիջներում:

Առողջապահության նախարարությունից ներկայացնում են Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները`

  • ուռուցքային գոյացության առկայությունը կրծքագեղձում
  • ուռուցքի պինդ կոնսիստենցիան
  •  կրծքագեղձի շարժունակության սահմանափակումը կամ ընդհանրապես դրա բացակայությունը, գոյացության որպես կանոն ոչ ցավոտ լինելը, մաշկի ներքաշվածությունը,
  • անութափոսում, ստորանրակային, կամ վերանրակային շրջանում պինդ ավշային հանգույցի (հանգույցների) առկայությունը
  •  պտուկից երբեմն արյունային արտադրությունը
  •  աչքով տեսանելի մաշկի դեֆորմացիա գոյացության շրջանում (հատկապես ձեռքերը վեր բարձրացնելիս)
  • մաշկի ներքաշվածություն
  •  լիմֆոստազի երևույթները՝ «կիտրոնի կեղևի» համախտանիշը
  •  ուռուցքի ներաճ դեպի մաշկ և/կամ վերքի առաջացումը
  •  արեոլայի արտահայտված հաստացումը
  • պտուկի ներքաշվածություն
  •  կրծքագեղձի չափերի խիստ մեծացում և կրծքավանդակի պատին ֆիքսվածություն

Պետք է հիշել՝ նշված բոլոր ախտանշանները վկայում են քաղցկեղի ուշացած փուլերի մասին։

Կարևոր է վաղ ախտորոշման համար կատարել բժշկական հետազոտություններ՝ ըստ տարիքային ուղեցույցի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել