ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել Արամ Կարապետյանը: Այս մասին հայտնում են Գյումրու պետական դրամատիկական թատրոն ից։
«Թատրոնի ողջ անձնակազմի կողմից սրտանց և ջերմորեն շնորհավորում ենք մեր նորընտիր տնօրենին մաղթելով` աշխատանքային բեղմնավոր գործունեություն և խաղաղ ընթացք»,-ասվում է հաղորդագրության մեջ: