Ի՞նչ է անում ՄԻՊ-ը, որ ՀՀ-ում երեխաները ավելի պաշտպանված լինեն․ լրագրողը՝ Անահիտ Մանասյանին

Ի՞նչ է անում ՄԻՊ-ը, որ ՀՀ-ում երեխաները ավելի պաշտպանված լինեն, ճեպազրույցի ընթացքում Անահիտ Մանասյանին նման հարց ուղղեց լրագրողներից մեկը՝ հիշեցնելով Փոքր Վեդիի դեպքը, և ակցիաների ընթացքում անչափահասներին գումարի դիմաց քաղաքական բնույթի հայտարարություններ անել առաջարկելը․

«Ես բազմիցս եմ նշել, որ ՄԻՊ-ը այն մարմինը չէ, որ իր ձեռքի տակ ունենա հենց խնդիրները լուծելու գործիքակազմերը։ ՄԻՊ-ը ունի մի քանի լծակներ՝ առաջին հերթին խնդիրները բացահայտելը։ Խնդիրների բացահայտման տեսանկյունից հատկապես երեխաների պաշտպանության առումով լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում, գրեթե ամեն օր ենք հաղորդակցում վարում պետական մարմինների հետ։

Հաջորդ գործիքակազմը հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը և իրավունքների խթանումն է։ Այս առումով ես պիտի անկեղծ լինեմ․ ես անձամբ եմ ներգրավված այս բոլոր աշխատանքնեում, անձամբ եմ շփվում երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց հետ»,-ներկայացրեց Մանասյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել