«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է՝ պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» DN500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 21:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան, Նորապատ, Հայկավան, Արմավիր, Խանջյան, Ձերժինսկի, Նոր-Ամասիա, Լուկաշին, Արաքս, Տանձուտ, Այգեշատ, Նոր Արտագերս, Արգավանդ, Մրգաշատ, Հուշակերտ, Նալբանդյան, Հոկտեմբեր, Նոր Կեսարիա, Նոր Արմավիր, Լենուղի, Բամբակաշատ, Արևիկ, Մայիսյան, Ջրաշեն, ՋանՖիդա, Փշատավան, Շենավան, Գետաշեն, Բերքաշատ, Մյասնիկյան, Բաղրամյան, Արևադաշտ, Տալվորիկ, Վանանդ, Շենիկ, Հացիկ, Ալաշկերտ, Արտամետ բնակավայրերի գազասպառողների, «Ալֆեն», «Անուլ-Հ», «Գուգա Տեխնո», «Գևորգյան-Էքիզյան բարեկամություն», «Դեր-Նոն», «Երվանդ և Սամսոն», «Էդո Վրացի», «Թեմ-Արմ-Կար», «Դետրոիտ» («Դեպրոտ»), «Նարենար», «Պետրոս-Զախար», «Ռավանա», «ԴավՆար», «ՀԿԽ», «Վեգաս», «Վովա և Սամսոն», «Քաջ», «Քաջ Սարդարապատցի», «Քինգ գազ» ՍՊԸ-ների, «Մկրտչյան Գագիկ», «Շահինյան Դավիթ», «Գրիգորյան Սերյոժա» ԱՁ-ների ԱԳԼՃԿ-ների, «Առ Ալլոյս Թրեյդինգ», «Պետրոսյան Արտավազդ», «Ալվան», «Պրոշյանի կոնյակի գործարան», «Տիեռաս դե Արմենիա» ՍՊԸ-ների, «Սևանի հացի գործարան», «ՄԱՊ», «Եվրոթերմ» ՓԲԸ-ների, «Աբրահամյան Թագուշ», «Հակոբյան Գարիկ» ԱՁ-ների, սեփականատերեր Մկրտչյան Երեմի, Թադևոսյան Արտյոմի, Պարսամյան Ծառուկի, Հովսեփյան Կարենի, Հերիքյան Արտակի, Հերիքյան Լևոնի, Ներսիսյան Ավետիքի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 18։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու առանձնատների, «Խնձորուտ» թաղամասի 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, 1-ին փողոցի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: