7 դրվագ՝ 1-ի փոխարեն. Վերմիշյանի պաշտպանը նախագահող դատավորի հարցին ի պատասխան՝ բացահայտեց իրավապահների պրովոկացիայի էությունը

Նախագահող դատավոր Կարեն Ամիրյանը Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևին եզրափակիչ ճառի ընթացքում հարցրեց, թե որն է պատճառը, որ առաջին ատյանի դատարանում և նաև վերաքննիչ բողոքով հանցագործության պրովոկացիայի մասին չի հիշատակել և  եզրափակիչ ելույթում է միայն նշվում դրա մասին․ «4-5 տարի անցավ նո՞ր էդ գաղափարը Ձեզ մոտ առաջացավ, որ կարող ա պորվոկացիայի հետ գործ ունենայիք»։

Դատավորը նաև երկրորդ հարցն ուղղեց պաշտպանին․ «Վկայակոչում եք եվրոպական դատարանի Ձեր կողմից նշված և նաև չնշված մի շարք այլ որոշումներ, որոնք վերաբերում են պրովոկացիային, այդ որոշումները փաստակազմի տեսանկյունից կիրառելի՞ էն էստեղ, կա՞ արդյոք եվրոպական դատարանի որոշում, որով արձանագրվում է՝ եթե իրավապահ մարմինները օրինական կարգով ձեռք բերված ՕՀՄ իրականացնելու արդյունքում տվյալ են ձեռք բերել, բայց դիմել են դատարան, թույլտվություն են ստացել և էլի շարունակել են, ուզո՞ւմ ենք եվրոպական դատարանի այդ որոշումը, որ նման իրավիճակը պրովոկացիա է որակել»։

Առաջին հարցի վերաբերյալ փաստաբանը նշեց, որ տվյալ հանգամանքի մասին կարող են խոսել միայն այս փուլում, որովհետև առաջին ատյանի դատարանում արել են իրավիճակից բխող ամեն ինչ՝ ստանալու համար ՕՀՄ ամբողջ փաթեթները, ինչի չի տրվել, նույնը տեղի է ունեցել նաև վերաքննիչ դատարանում։

«Այսինքն՝ սա չի բերվում որպես մեղադրանքը հերքող տվյալ, սա դատարանի ներքին համոզմունքի համար անհրաժեշտ պնդում է, որովհետև մենք հիմա, քանի որ չունենք բովանդակային ՕՀՄ փաթեթը, մենք չենք կարող ասել՝ հետ էր, առաջ էր, որովհետև, օրինակ, պարոն Վերմիշյանը և՛ առաջին ատյանում, և՛ էստեղ ասել է, որ այդ տեսաձայնագրությունների եղել է մի բազկաթոռ, որն ինքը հանել է (Iravaban.net` աշխատասենյակից) պաշտոնի նշանակվելուց 3 օր հետո։ Այսինքն՝ տեսել է մարտ ամսվա տեսանյութ, իսկ ՕՀՄ թույլտվությունը եղել է նոյեմբերին»,-ասաց Կոչուբաևը։

Հանցագործության պրովոկացիայի վերաբերյալ հարցին ի պատասխան պաշտպանն ասաց՝ որոշումներում կան իրավական առանցքային դիրքորոշումներ այն մասին, որ  իրավապահ մարմինները չպետք է սպասեն հանցագործության կատարմանը, ինչից հետո նոր միջամտության դիմեն․ «Եթե արարքը կարող էր սահմանափակվել 1 դրվագով, էսօր ունենք 7 դրվագ, որը տեղի է ունեցել հենց էդ անգործության պատճառով։ Իմ ասած դրվագներով, երբ առաջինը ֆիքսվեց, մնացած 6 դրվագներով իրավապահ մարմինները թույլ են տվել պրովոկացիա, որովհետև, ըստ իրենց, պաշտոնյան զբաղված է անօրինական գործողություններով, և առաջին անօրինական գործողությունը արձանագրելուց հետո պետք է սրան հաջորդեին քրեադատավարական ընթացակարգերը»։

Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել