44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է, որ Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։

Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։ Նախաքննությունը շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել