Արդարադատության նախարարի տեղակալը կմեկնի Նյու Յորք

Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանին 2014 թվականի փետրվարի 3-7-ը գործուղել Նյու Յորք:

Որոշման մեջ մասնավորապես նշված է.

« Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանին 2014 թվականի փետրվարի 3-7-ը գործուղել Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի 2–րդ աշխատանքային խմբի 60-րդ նստաշրջանին մասնակցելու համար։

2. Եղիշե Կիրակոսյանի՝ Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Եղիշե Կիրակոսյանի՝ Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել