Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից-08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փողոցը

Երևանի քաղաքապետարանից միակողմանի փակ փողոցի մասին են հայտնում։

«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. – Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. – Արշակունյանց պ. խաչմերուկ եղած  ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել