Հայաստանի օրենսդրության համաձայն` մարդկանց զանգվածային ներկայությամբ շենքերում, շինություններում և բաց տարածքներում ամանորյա և այլ տիպի միջոցառումների անցկացման ժամանակ չի թույլատրվում`
ա. օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.
բ. օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ և զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ նյութերից և պարունակում են հրդեհապայթունավտանգ գազեր, ինչպես նաև ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից.
գ. տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով, բամբակով.
դ. միջոցառումներ անցկացնելու տեղերը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով.
ե. փոքրացնել կարգերի միջև եղած հեռավորությունները, ինչպես նաև անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել և այլն.
զ. դահլիճում լույսը լրիվ մարել բեմադրությունների և ներկայացումների ժամանակ: