«Քիչ առաջ հարց ուղղեցի Նիկոլ Փաշինյանին, կապված Սահմանազատման կանոնակարգի ամենավտանգավոր և անընդունելի հոդվածի՝ հատվածական սահմանազատման կետի մասով: Իրեն յուրահատուկ ոճով, նա ստեց, ասելով՝ նման բան չկա»,-նման բովանդակությամբ գրառում է կատարել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Խոսքն այս հոդվածի մասին է․
Հոդված 5
1. Սահմանազատման աշխատանքները Հանձնաժողովներն իրականացնում են սահմանագծի առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով։
Յուրաքանչյուր այդպիսի հատվածի/հատվածամասի համար կազմվում է սահմանագծի անցման նկարագրություն, որը մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված»,-հավելել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ հարցրեց, թե որն է Ադրբեջանին կուրորեն հավատալու պատճառը, արդյո՞ք արցախցիների նկատմամբ իրականցված ցեղասպանությունն է, արդյո՞ք այն է, որ իրենք հավակնություններ ունեն մեր սուվերեն տարածքների նկատմամբ, արդյո՞ք այն է, որ այս օրերին իրենք զուգահեռ Արևմտյան Ադրբեջան վերադառնալուց են խոսում, ինչը համարում են Հայաստանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին ի պատասխան ասաց, որ անվտանգային ոլորտում ռազմավարության հիմքը պետք է լեգիտիմությունը լինի «Այն, ինչ այսօր ԱԺ-ն վավերացրել է, ես կարծում եմ՝ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք այդ իրադարձությունը, որովհետև դա չափազանց կարևոր իրադարձություն է, մենք դրանով արձանագրել ենք ՀՀ լեգիտիմ տարածքների, սահմանների սահմնազատման սկզբունքները, ու դրանք պետք է կյանքի կոչվեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։