«Այս տարի գնել ենք 171 նոր ավտոբուս, 15 նոր տրոլեյբուսներ և պետք է շարունակենք այդ ծրագիրը իրականացնել»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, գործակարգավորական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նվազագույնը նոյեմբերի 1-ից, մենք խնդրում ենք, որպեսզի դուք ավտոբուսից օգտվելիս վճարման ընդամենը 2 եղանակ օգտագործեք․ կա՛մ մի եղանակը, կա՛մ՝ մյուս։ Առաջին եղանակը 100 դրամանոց մետաղադրամ ունենալն է, որը ձեզ թույլ կտա 100 դրամը թողնել սարքի մեջ և օգտվել տրանսպորտից։
Երկրորդ տարբերակը, որը արդեն միասնական տոմսային համակարգի, կարելի է ասել՝ նախնական մասնիկն է, դա հենց այդ էլեկտրոնային տոմսն է, որը կարող եք գնել տերմինալներից QR կոդով և հենց, անկեղծ ասած, ամենապարզ հասարակ մեթոդը՝ հեռախոսից, սմարթֆոնից օգտվելն է՝ այս պահին միայն Telсell-ում առկա հնարավորությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։