Խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու:

Ժամը 08.30-ից 14.00-ն փակ են լինելու Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նաիրի և Իսահակ Գասպարյան փողոցները:

Ժամը 11.00-ից 16.30-ը միակողմանի (Էջմիածին-Երևան) փակ է լինելու Էջմիածնից Փարաքար տանող ճանապարհահատվածը։ Նշված ժամերին երթևեկությունը երկկողմանի գործելու է Երևան-Էջմիածին տանող ճանապարհահատվածում:

Ժամը 11.00-ից 16.30-ը երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցից հրապարակ ընկած ճանապարհահատվածը: Իսկ ժամը 15.00-ից 16․30-ը փակ են լինելու Էջմիածին քաղաք տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել