«Դուք կարող եք թաքնվել օրենսգրքերի թիկունքում, բայց գործ ունենք քաղաքական հետապնդման հետ»․ Գեղամ Մանուկյանը՝ Գլխավոր դատախազին

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Ասաց, որ 2 տարի 45 օր է՝ ինչ կալանքի տակ է Արցախի ՊՆ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, ամեն անգամ հանրային մեղադրողը ասում է, որ վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո կարելի է անդրադառնալ խափանման միջոցի փոփոխությանը։ Նշեց, որ ,ոտավերապես 160 վկա կա, այդ տեմպերով, եթե դատաքննությունը գնա, 13 տարի շարունակվելու է։

Հարցրեց՝ որքանո՞վ է իրավաբանորեն և բարոյապես նորմալ Հայաստանի ԶՈՒ ծառայություն անցած, 16 տարեկանից Արցախյան ազատամարտին մասնակցություն ունեցած, բարձր պաշտոններ զբաղեցրած զինվորականին քաղաքական նպատակով 2 տարի 45 օր պահել անազատության մեջ։

2-րդ հարցը վերաբերում էր Սոնա Մնացականյանին, որը մահացել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան հարվածից, դատաքննության ընթացքում վերահսկող դատախազը հանցակազմի բացակայության պատճառով կարճել է գործը, հարցին, թե եթե մեկ այլ գործ լիներ, արդյո՞ք դատախազը նման քայլի կդիմեր, թե՞ մինչև վերջ քրեական հետապնդումը կշարունակեր։

Գլխավոր դատախազը պատասխանեց՝ մեղադրանք է ներկայացվել, և այն պաշտպանվում է, ԱԺ-ն դատական նիստերի դահլիճ չէ, որպեսզի ինքն իբրև մեղադրող պատասխանի դատավարության վերաբերյալ հարցերին։

«Քանի դեռ վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու աննշան անգամ վտանգ լինի, դատախազությունը յուրաքանչյուր մեղադրյալի դեպքում դեմ է լինելու խափանման միջոցի փոփոխմանը, քանի որ դա վտանգում է գործի վարույթը։

Մենք քաղաքական հայտարարություններ չենք մեկնաբանում»,-ասաց նա։

2-րդ գործի վերաբերյալ հայտնեց, որ քրեական դատավարության շրջանակներում կան ապացույցներ, և տվյալ դեպքում դատախազը, որը որոշում է կայացրել, գնահատել է ապացույցների բավարարվածությունը․ «Ես շատ լավ գիտեմ՝ ինչ հրապարակային ելույթներ ունի պարոն Րաֆֆի Ասլանյանը, նախկին դատախազը և ներկայում փաստաբան, բայց դատախազությունը փաստերի վրա է հենվում և տվյալ դեպքում, յուրաքանչյուր գործով, դատախազությունը մինչև վերջ գնում է, և ապացույցների բավարար լինելու տեսանկյունից որոշում է՝ դատարան գնա, թե չգնա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել