«Ես պատվավորի կոչում չունեմ, ախպոր տղա, ես հավերժական եմ»․ Կամո Արեյանը՝ Մեսրոպ Մանուկյանին

«Ճիշտն ասած՝ այս երկրորդ ելույթը չէի պլանավորել, կարծում էի՝ Լևոն Հովհաննիսյանին պիտի սաստեիք «ընկերով» խոսելու հետ կապված։ Պարոն Հովհաննիսյան, եթե «քուչի բազառ» եք տանում, «ընկերով» եք խոսում, այդ դպրոցում առաջին դասարանից վերև չեք բարձրացել իմ հետ համեմատած, էլի»,- այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավագանու նիստի ընթացքում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Չփորձվե՛ք մյուս անգամ պարոն Մանուկյանից բացի ուրիշ կերպ դիմելու, չե՛ք կարող։ Երբ ես խոսում էի, որ քաղաքապետարանը սիրուն միջոցառում է կազմակերպել, ժպիտ էր Ձեր դեմքին, բայց, երբ որ Ձեզ քննադատում եմ, այդ պարագայում ծանր եք տանում»,- քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին դիմեց Մանուկյանը։

Շարունակելով ելույթը՝ ավագանու անդամը հավելեց, որ պատվավոր քաղաքացիներին խնդրում է, որ մեկ օր ապրեն երևանցու հոգսերով։ Դիմելով քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին՝ նա ասաց, որ որպես պատվավոր քաղաքացի՝ նույնը Արեյանից է ակնկալում․

«Ես պատվավորի կոչում չունեմ, ախպոր տղա, ես հավերժական եմ»,-Մանուկյանին դիմեց Արեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել