Ջրանջատումներ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը 11:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արեվաբույր, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի, գ.Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 15-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Նորք Մարաշ վարչական շրջանի Ա.Արմենակյան, Նորքի Այգիներ, Գ.Հովսեփյան, Նորքի 9, 11 փողոցների ջամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փող. և 1-7 նրբ., Սահմանապահների, Մյասնիկյան փող. և 1-6 նրբ., Թամանյան փող. և 1 նրբ., Հ.Թումանյան, Ջիվանու, Շահումյան փող. և 1-5 նրբ. ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել