Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները (լիակատար ընկերներ), կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար:
Անձը կարող է լինել միայն մեկ լիակատար ընկերակցության մասնակից:
Լիակատար ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի նրա բոլոր մասնակիցների անունները (անվանումները) և «լիակատար ընկերակցություն» բառերը կամ մեկ կամ մի քանի մասնակիցների անունը (անվանումը)` ավելացրած «և ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» բառերը: