Վճռաբեկ դատարանի գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:
Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:
Այն կայացվում է բողոք բերած անձի և կանչված այլ անձանց բացակայությամբ:
Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ: Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է նիստին ներկա դատավորների մեծամասնությունը: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար:
Որոշումն ստորագրում են որոշում կայացրած դատավորները:
Որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է նիստում:
Որոշումը կայացման օրվանից ողջամիտ ժամկետում ուղարկվում է բողոք բերած անձին և դատավարության մասնակիցներին:
Իրավաբան.net