Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված պաշտպանին սպառնալու համար

Դատավորի կամ նրա մերձավորի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ՝պատժվում է տուգանքով՝ 300 000 –ից 500 000 ՀՀ դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է դատախազի, քննիչի, հետաքննություն կատարող անձի, պաշտպանի, փորձագետի կամ դատական ակտերի հարկադիր կատարողի կամ նրանց մերձավորի նկատմամբ կապված նախնական քննություն վարելու, գործը կամ նյութերը դատարանում քննելու կամ դատարանի դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ 200 000-ից 400 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել