Նոտարական գործողությունների կատարման մերժման հիմքերի առկայության դեպքում դիմողի պահանջով նոտարը կայացնում է մերժման գրավոր որոշում, որում նշվում են մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը: Նոտարական գործողության մերժման մասին որոշման մեկ օրինակը հանձնվում է նոտարական գործողությունների կատարման համար դիմած անձանց:
Նոտարական գործողության մերժման մասին նոտարը որոշում է կայացնում ոչ ուշ, քան նրան դիմելու օրը, իսկ նոտարական գործողության հետաձգման կամ կասեցման դեպքում՝ դրա ժամկետի ավարտի օրը:
Անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը կամ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան:
Նոտարի այլ գործողությունները կարող են բողոքարկվել կամ դատարան, կամ արդարադատության նախարարին, կամ նոտարական պալատ: