«Հըզբոլլահ» շարժման առաջնորդ է ընտրվել Հաշեմ Սաֆիեդդինը

«Հըզբոլլահ» շարժման առաջնորդ է ընտրվել Հաշեմ Սաֆիեդդինը, որ ծնվել է 1964 թ․ Լիբանանում։

Al Arabiya-ի հաղորդմամբ՝ Սաֆիեդդինը սպանված Նասրալլայի եղբայրն է։ 1995 թ․ նա ընդգրկվել է «Հըզբոլլահ»-ի գործադիր խորհրդում, իսկ 2001-ին գլխավորել այն։ 2008 թ․ ընտրվել է Հասան Նասրալլայի իրավահաջորդ՝ «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ 2010 թ․ նշանակվել է Հարավային Լիբանանում կազմակերպության զինհրամանատար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել