Ո՞ր իրավական ակտերը ենթակա չեն հրապարակման

Հրապարակման ենթակա չեն միայն իրավական այն ակտերը կամ դրանց առանձին այն մասերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք:

Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, իսկ ստորագրման կամ վավերացման կամ պետական գրանցման ենթակա իրավական ակտերը` դրանց ստորագրմանը կամ վավերացմանը կամ գրանցմանը հաջորդող օրվանից:

Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերը պարտադիր են կատարման իրավաբանական, ֆիզիկական և պաշտոնատար անձանց համար` սահմանված կարգով այդ իրավական ակտերին նրանց իրազեկվելու կամ ծանոթանալու պահից, եթե այդ իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտի հերթական համարի վերջում` իրավական ակտի բնույթը սահմանող տառից հետո, իրավական ակտն ընդունող մարմնի կողմից դրվում են «Գ» կամ «ՀԳ» կամ «ՀԿ» տառերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել