Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Նշվում է, որ պատճառը ուղևորներից մեկի վատ ինքնազգացողությունն է եղել։ Օդանավակայանի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ նրան տեղափոխել են քաղաքային բժշկական կենտրոն։

Չվերթի մեկնումը ավիաընկերությունը որոշել է հետաձգել Երևանի ժամանակով 13:00-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել