Իգոր Սարգսյանն ազատվել է պաշտոնից, որում վերականգնվել էր 2 օր առաջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, պաշտոնից ազատել է պաշտոնյայի, որին 2 օր առաջ էր վերականգնել նշված պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Սարգսյանը օրեր առաջ, սեպտեմբերի 11-ին էր վերականգնվել պաշտոնում։

Հիշեցնենք, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը 2019թ․ նոյեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան։ Նա դատարանից պահանջում է վարչապետ Փաշինյանի 2019թ․ հոկտեմբերի 23-ի թիվ 1539-Ա որոշումն անվավեր ճանաչել։ Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Նիկոլ Փաշինյանն ազատել էր Իգոր Սարգսյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

Իգոր Սարգսյանը, որպես իրավական հետևանք, նաև պահանջում է վերականգնել իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Դատարանի որոշմամբ՝ վերջինս վերականգնվեց պաշտոնում, սակայն կրկին պաշտոնանկ արվեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել