«Երևանի կենտրոնում 9-10 հարկանի շենք են կառուցել՝ առանց թղթի, լրիվ ապօրինի»․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կան դեպքեր, երբ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հարուցվում են քրեական գործեր՝ ապօրինի շինարարությունները չդադարեցնելու և վարչական որոշումները չկատարելու համար։

«Շինարարության ծավալները երկում շատ մեծ են, բայց ոնց որ թե մեծ է նաև ստանդարտներին չհամապատասխանող կամ ինքնակամ շինությունների հետևանքով մարդկանց թիվը։ Չեք հավատա՝ ես զարմացել եմ, որ Հայաստանում եղել է դեպք, որ լրիվ ապօրինի, առանց որևէ թղթի Երևանի կենտրոնում 9-10 հարկանի շենք են կառուցել, ու տենց պրակտիկայա եղել ժամանակին, արագի մեջ կառուցել են, հետո որպես ինքնակամ կառույց տարել, օրինականացրել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել