Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ (Արզնի-Աշտարակ Dպ350 գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով սեպտեմբերի 11-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 21։00-ն կդադարեցվի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի թաղամասի, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ բնակավայրերի գազասպառողների, «Լիոն Կառլո-1», «Լիոն Կառլո-2», «Ձորակ-1» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, Կոտայքի մարզի Պռոշյան, Նոր Երզնկա բնակավայրերի, Նոր Հաճն, Եղվարդ քաղաքների, Անտառտնտեսություն, Նատի թաղամասերի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Քանաքեռավան, Նոր Գեղի, Լուսակերտ, Արգել, Զորավան, Արագյուղ բնակավայրերի գազասպառողների, «Արթուր Աբրահամյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մադլեն գրուպ», «Ռեդ գրուպ», «Էլիտ», «Գոլդ գազ», «Վեագազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Արմ Ֆուդ» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի, Տերյան, Մյասնիկյան, Լ.Մադոյան, Ս. Մատնիշյան, Մազմանյան, Աթոյան, Ղարիբջանյան, Տեր-Գաբրիելյան, Շահումյան, Կեցխովելու, Աբովյան, Ղորղանյան, Ջափարիձեյի, Ջիվանու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան, Սահմանապահների, Աստրովսկու, Տիգրանյան, Լալայան, Աթարբեկյան, Աղյուսի փողոցների, հարակից տարածքների գազասպառողների և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել