Եկեղեցին պետք է խթան դառնա Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման համար. Միքայել Աջապահյան

Ռուսաստանի և Հայաստանի եկեղեցիները պետք է բարեկամական կապեր պահպանեն պետությունների միջև դրական հարաբերություններն ամրապնդելու համար, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտությունն արագ կարգավորելու համար, Известия-ին ասել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի Ուղափառ եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններն իրեն մեծապես մտահոգում են: Աջապահյանը հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի շատ մոտ ապագայում, որպեսզի թյուրըմբռնումը վերափոխվի այլ հարթության և խթան դառնա Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համար։

«Միշտ էլ կան տարաձայնություններ՝ նույնիսկ եկեղեցում, բուն եկեղեցում, բայց այս ամենը լուծվում է խաղաղ ճանապարհով և նույնիսկ աննկատ»,-նշել է նա:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել