ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է`
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ռադիոկապից եւ (կամ) հեռախոսակապից օգտվելու կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե նրանք գտնվում են միայն ալկոհոլի ազդեցության տակ, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Անվտանգության ամրագոտիների կամ մոտոսաղավարտի օգտագործման կանոնները խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսի չափով:
Ծխախոտի օգտագործումը սահմանափակվում է քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցում, ներառյալ ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները, ինչպես նաև օդանավակայանները, ավտոբուսի և գնացքի կայարանները:
Իրավաբան.net