Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ծրագրում է չորեքշաբթի այցելել Իրաք՝ տեղի պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումների նպատակով․ այս մասին հայտնում է Mehr լրատվականը։
Նշվում է, որ սա Փեզեշքիանի առաջին արտասահմանյան այցն է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում։
Օգոստոսի վերջին Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը հայտնել էր, որ Իրանի նախագահը ծրագրում է այցելել Իրաք՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ-Սուդանիի հրավերով։
Նա տեղեկացրել էր, որ փոխըմբռնման հուշագրերը, որոնք պետք է ստորագրեին երկու երկրների նախագահները հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ծրագրված այցի ընթացքում, կստորագրվեն Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։