«Մենք մոտ ենք Խաղաղության պայմանագրին և այդ ճանապարհով պետք է գնանք, ես դա կարող եմ արձանագրել, և ինչքան շուտ ունենաք այդ պայամանագիրը, էնքան լավ, իհարկե, շատերը հիմա կասեն՝ էդ պայմանագիրը ոչ մի խնդիր չի լուծում, էդ պայմանագիրը տալիս ա խաղաղության հասնելու հեռանկար»,-այս մասին հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է մոտ 80 տոկոսով։ Նա նշել է, որ սահմանազատման գործընթացն արդեն սկսվել է, այն իրականացվել է 13 կմ երկարությամբ սահմանի վրա։ Ալիևը հույս է հայտնել, որ խաղաղության բանակցությունների շրջանակներում Ադրբեջանի նախաձեռնությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։