«Ձեր չափերն անցնում եք», «Լռե՛ք ու լսե՛ք»․ լարված իրավիճակ՝ ԱԺ հանձնաժողովի նիստում

«Պարո՛ն Գևորգյան, դուք քննարկումը վերածում եք հեգնանքի ու ծաղրանքի»,-այս մասին Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին:

«Հիմա, եթե հետ տանք ձայնագրությունը ու եթե պարզվի, որ ես այդ ինտոնացիայով այդպիսի հարց չեմ տվել, ակնկալում եմ ձեր ներողությունը»,-ի պատասխան ասաց Արմեն Գևորգյանը:

Արման Եղոյանն էլ քննարկման ընթացքում հորդորեց Գևորգյանին չընդհատել իրեն․ «Մի հատ կլռեք ու լսեք ինձ, դուք ընդհատում եք ինձ: Կլսե՞ք ինձ, մի ժամ է՝ խոսում եք, ուրիշ որևէ ձևաչափով այսքան չէիք կարող խոսել, ո՛չ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում, ո՛չ էլ որևէ այլ հանձնաժողովի նիստում, նիստի կեսը դուք եք խոսել»:

Արձագանքելով՝ Արմեն Գևորգյանն իր հերթին ասաց. «Դուք Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ»:

Նշենք, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել