Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը. այն կուղարկվի ՍԴ

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցը հավանություն ստացավ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում: Ըստ որոշման՝ Հայաստանի Հանրա­պետության սահմանադրական դատարանի կողմից կանոնակարգում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրա­պե­տու­­­թյան Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում ՀՀ կառավարության օրենսդրական նախա­ձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողով:Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ կլինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որն օրերս Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել էին։

Կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները կհիմնվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին): Կանոնակարգի նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել